Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Էդ անտեր մնացած կոռուպցիան բոլոր ոլորտներում էլի ծլում-ծաղկում է

Էդ անտեր մնացած կոռուպցիան բոլոր ոլորտներում էլի ծլում-ծաղկում է
09.05.2025 | 21:20

Հակակոռուպցիոն գերատեսչություններ... ի՜նչ սքանչելի ու զգլխիչ կառույցներ են սրանք, դիմանալու չի... ուր գնում ես քաղաքի կենտրոնում մի նոր ցուցանակ ես հայտնաբերում՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ֆլան ֆստան», «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե», «Հակակոռուպցիոն դատարան», «Հակակոռուպցիոն ռազմավարություն», «Հակակոռուպցիոն կրթություն» ու... մի հատ էլ «Արդարադատության ակադեմիա»... Պահոոոոոո:

Էսքանը կարդալուց մարդու մտքերը փշաքաղվում են:

Դե բա ո՞նց չհպարտանաս, որ 2018 թվականից հետո Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարող էսքան կոմիտե, մարմին ու այլ գոյացություն երբևէ չի եղել, բայց էդ անտեր մնացած կոռուպցիան բոլոր ոլորտներում էլի ծլում-ծաղկում է ու հնար չկա դեմն առնելու համար:

Երևի էն ամերիկացիք կոռուպցիայի դեմ պայքարելու համար տրամադրվող գումարների վրա տնտեսում են, այ հենց էդ պատճառով է, որ ոչ մի միջոց չի օգնում ՀՀ-ում կոռուպցիան հաղթահարելու համար:

Այստեղ կարող էր լինել Սնուփ Դոգի գունաթափված սմայլիկը:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2817

Մեկնաբանություններ